Կոմիտաս 9 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Sia Fashion խանութ-սրահի 2-րդ մասնաճյուղը: Sia Fashion-ը, որը դեռևս 2012 թվականից ճանաչում է ձեռք բերել online հարթակում, տարիների ընթացքում իր շուրջ է հավաքել բազմաթիվ հավատարիմ հաճախորդների և ճաշակը գնահատող մարդկանց, ինչի ապացույցն էլ, թերևս, 1,5 տարի առաջ Նալբանդյան 25 հասցեում բացված առաջին, իսկ ներկայումս էլ Կոմիտաս 9 հասցեում բացված խանութ-սրահներն են: Խանութ-սրահի հիմնադիր Հայարփի Խուդավերյանի խոսքով՝ խանութ-սրահ բացելու մտահղացումն իր մոտ առաջացել է հագուստի մեծաքանակ պատվերների և հաճախորդների դրական արձագանքների արդյունքում:
Երեկոյան և առօրյա զգեստներ, սպորտային հագուստ և կոշիկներ, դասական պիջակներ, թրենդային և երկարաճիտ կոշիկներ, նորաձև տաբատներ և բնական կաշվից պատրաստված գոտիներ, աքսեսուարներ… Ահա այն ամենը, ինչ ներկայացված է Sia Fashion-ում:
Բացի սրահում տիրող հաճելի մթնոլորտից և բարձրակարգ սպասարկումից՝ Sia Fashion-ն ունի նաև մեկ կարևոր նախապայման, որն է անհատական մոտեցում յուրաքաչյուր հաճախորդի նկատմամբ:
Sia Fashion-ի հաջողության գլխավոր բանաձևը բարձր որակն է: Ի սկզբանե առաջնահերթ նշանակություն տալով հենց որակին՝ խանութ-սրահի հիմնադիր Հայարփի Խուդավերյանը կարողացել է շահել իր հաճախորդների վստահությունը:
Յուրաքանչյուր հաճախորդի գրպանին համապատասխան գին, որակ և մեծ տեսականի, ահա սա է Հայարփի Խուդավերյանի սկզբունքը, ով սկսած 2012թ-ից իր հաստատուն քայլերն արեց դեպի բիզնես ոլորտ և մինչ այսօր շարունակում է ամրապնդել իր դիրքերը:
Ի դեպ, Sia Fashion-ում գործում է նաև անհատական պատվերների ընդունման ծառայություն: Բոլոր այն ապրանքները, որոնք դուք չեք գտնի խանութ-սրահներում ներկայացված տեսականու մեջ, սրահի վաճառող-խորհրդատուների օգնությամբ կկարողանաք ձեռք բերել online տարբերակով:
Եվ սա դեռ ամենը չէ: Կոմիտաս 9 հասցեում գտնվող խանութ-սրահում բոլոր պայմանները ստեղծված են նաև գնորդ-մայրիկների համար: Հայարփի Խուդավերյանի քույրը՝ Սիրարփի Խուդավերյանը, հոգացել է, որպեսզի այն ընթացքում, երբ մայրիկները կատարեն իրենց գնումները, փոքրիկները վայելեն իրենց լիակատար ժամանցը՝ ցանկության դեպքում օգտվեն նաև վարսահարդարի ծառայությունից:
Իր տեսակով նմանը չունեցող Sia Kidszone-ում, որը գտնվում է Sia Fashion խանութ-սրահի երկրորդ հարկում և որի մյուս մասնաճյուղը գործում է Ռուսաստանի Դաշնությունում, Ձեր փոքրիկները հնարավորություն կստանան դիտել մուլտֆիլմեր, վարել նորագույն մանկական մեքենաներ, դե իսկ գործող մեծ խաղահրապարակը՝ հագեցած տարատեսակ խաղալիքներով, անտարբեր չի թողնի և ոչ մի երեխայի:
Sia Fashion-ի դռները բաց են Ձեզ համար յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից մինչև 20:00, իսկ Instagram-ի էջերի (siafasion_official, siadashion_yerevan, sia_kidszone) միջոցով դուք կարող եք առաջինը տեղեկանալ ինչպես խանութ-սրահի նորություններին, այնպես էլ հղել ձեզ հետաքրքրող հարցերը: Եթե դուք ցանկանում եք լինել նորաձև և տարբերվող, ապա Sia Fashion-ը սպասում է ձեզ:
Հասցե՝ Նալբանդյան 25
Կոմիտաս 9
Հեռ.՝ 077129019