▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր հայտնի հային է Թինա Կանդելակին նմանեցնում Ալ Պաչինոյին

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram–ի իր էջում շնորհավորել է սիրված հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանին։

«Երևի շատերն են քեզ ասել, որ դու նման ես Ալ Պաչինոյին։ Եվ այստեղ հարցը միայն արտաքին նմանությունը չէ։ Այստեղ հարցը մտավորականի նմանության մեջ է, այլ կերպ ասած՝ մասնագիտության մեջ գրեթե վերացած ցեղատեսակի։Մոդայիկ է դարձել մտածելը, որ հագուստը, մեքենաներն ու լայքերն ամեն մեկին դարձնում են միլիոնների կուռք, բայց ես վստահ եմ, որ այս անմեղսունակությունը տեխնոլոգիական առաջընթացի միայն անցողիկ մասն է։
Ոչ ոք դեռ չի չեղարկել կրթությունը, ինտելեկտը և աշխարհի նկատմամբ ունեցած իր հայացքը, և դու դա առատորեն ունես։

Դու կանգնած էիր ամենալավ կատակերգական շոուի ակունքներում և դեռ շարունակում ես զարմացնել մեզ բոլորիս քո նոր նախագծերի հաջողությամբ՝ «Ինքնահեգնանք»-ից մինչև «Քաղցրավենիքներ»։

Առողջություն և ոգեշնչում, հարգելի Գարիկ Մարտիրոսյան , դու դեռ պետք է մտածես ապագայի հեռուստատեսություն ստեղծելու մասին, քանի որ դու այն քչերից ես, ով կարող է այն դարձնել բարի, խելացի և ինքնահեգնական։
Բարի՛ տարեդարձ»,-գրել է Կանդելակին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին