Մարիամ Ալեքսանյանը օրեր առաջ իր ինստագրամյան էջում հրապարակել էր հոլովակ, որտեղ ակնարկում էր նոր սիրելի ունենալու մասին։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում, որ երեկ դերասանուհին նոր հոլովակ է տեղադրել, որտեղ, ըստ կայքի, դերասան Հակոբ Տեր-Վարդանյանի հետ է։
«Ռոմանտիկ հոլովակը ուրախացրել է Մարիամի հետևորդներին։ Նրանցից շատերը մեկնաբանություններում նշել են, որ դերասանները հոլովուդյան զույգի են նման: Կարծես թե Մարիամը հոլովակով ցույց է տալիս, որ նոր սիրելին հենց դերասանն է: Նշենք, որ Մարիամի նախկին նշանածը` Գոռը երեկ նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա ինչ որ աղջկա գրկում է: Հետաքրքիրն այն է, որ Գոռը դեռևս փակ է պահում աղջկա դեմքը` պահելով ինտրիգը:Գոռը լուսանկարին կցել է Արա Մարտիրոսյանի «Моя» երգը»,-գրում է սկզբնաղբյուրը:
Դիտեք նաև՝