▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օպերային» հարսանիք սուրբ Հռիփսիմե եկեղեցում

 

Օպերային երգչուհի Լէօնորան ու նրա պրոդյուսեր բանախոս և հաղորդավար Վիգեն Թանաշյանը օրեր առաջ  ամուսնացան Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որից հետո աղավնիներին բաց են թողել երկինք, կտրել են տորթը եւ ուղեւորվել Գյումրի` իրադարձությունը Լէօնորայի ծննդավայրում նշելու: Այնտեղ արդեն հավաքվել էին ընկերները, մտերիմներն ու հարազատները:
 28-ամյա լիրիկ սոպրանո Լէօնորան և Վիգենը զգեստը միասին էին ընտրել՝ նախընտրելով  կարճ զգեստը, քանի որ «բեմում Արևիկը հաճախ է կրում ճոխ զգեստներ, իսկ այդ օրը ցանկություն ուներ հարմարավետ զգեստով լինել, որը որպես հուշ կպահենք»: Այն հարցին, թե արդյոք մեղրամիս պլանավորում են, Վիգենը պատասխանում է ժպտալով. «Ճիշտն ասած՝ ես մեկամսյա մեղրամիսի փոխարեն պլանավորել եմ ՄԵՂՐԱԿՅԱՆՔ իմ Լէօնորայի հետ»:
Լէօնորայի իրական անունն Արեւիկ է, նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի “Դասական վոկալ” բաժնում, երկու տարի առաջ Գյումրիում բեմադրված “Անուշ” օպերայում ստանձնել է Անուշի դերերգը, Լիբանանում վոկալ է դասավանդել Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում. «Իմ ուսանողներին հայերեն, ռուսերեն ռոմանսներ էի սովորեցնում, ամենամեծ հաղթանակս այն էր, որ արաբ ուսանողս երգեց Ռոմանոս Մելիքյանի “Ես բլբուլ եմ” գործը»: Ցավոք, շուտով կմեկնեն Հայաստանից.«Կուզեի այստեղ մնալ, բայց երբ հսկայական ջանքերից հետո արդյունք չես տեսնում, ստիպված ես դրսում աշխատել, մանավանդ այնտեղ օպերային արվեստն ավելի շատ են գնահատում: Բայց, իհարկե, հաճախ կվերադառնանք. երկուսս էլ շատ ենք սիրում մեր հայրենիքը», - պատմում է Լէօնորան:
Նորապսակներն այժմ ապրում են Գյումրիում, մայիսի 23-ին էլ այնտեղ տեղի կունենա սոպրանոյի առաջին` “Պրօսխումէ” ձայնասկավառակի շնորհանդեսը. “Ձայնասկավառակում ներառել ենք հայկական շարականներ, իսկ “պրօսխումէ” բառը պատարագի ժամանակ հաճախ գործածում են քահանաները, երբ հավատացյալների ուշադրությունն են հրավիրում”: 

Օպերային երգչուհի Լէօնորան ու նրա պրոդյուսեր բանախոս և հաղորդավար Վիգեն Թանաշյանը օրեր առաջ  ամուսնացան Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որից հետո աղավնիներին բաց են թողել երկինք, կտրել են տորթը եւ ուղեւորվել Գյումրի` իրադարձությունը Լէօնորայի ծննդավայրում նշելու: Այնտեղ արդեն հավաքվել էին ընկերները, մտերիմներն ու հարազատները: 28-ամյա լիրիկ սոպրանո Լէօնորան և Վիգենը զգեստը միասին էին ընտրել՝ նախընտրելով  կարճ զգեստը, քանի որ «բեմում Արևիկը հաճախ է կրում ճոխ զգեստներ, իսկ այդ օրը ցանկություն ուներ հարմարավետ զգեստով լինել, որը որպես հուշ կպահենք»: Այն հարցին, թե արդյոք մեղրամիս պլանավորում են, Վիգենը պատասխանում է ժպտալով. «Ճիշտն ասած՝ ես մեկամսյա մեղրամիսի փոխարեն պլանավորել եմ ՄԵՂՐԱԿՅԱՆՔ իմ Լէօնորայի հետ»:Լէօնորայի իրական անունն Արեւիկ է, նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Դասական վոկալ» բաժնում, երկու տարի առաջ Գյումրիում բեմադրված «Անուշ» օպերայում ստանձնել է Անուշի դերերգը, Լիբանանում վոկալ է դասավանդել Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում. «Իմ ուսանողներին հայերեն, ռուսերեն ռոմանսներ էի սովորեցնում, ամենամեծ հաղթանակս այն էր, որ արաբ ուսանողս երգեց Ռոմանոս Մելիքյանի «Ես բլբուլ եմ» գործը»: Ցավոք, շուտով կմեկնեն Հայաստանից.«Կուզեի այստեղ մնալ, բայց երբ հսկայական ջանքերից հետո արդյունք չես տեսնում, ստիպված ես դրսում աշխատել, մանավանդ այնտեղ օպերային արվեստն ավելի շատ են գնահատում: Բայց, իհարկե, հաճախ կվերադառնանք. երկուսս էլ շատ ենք սիրում մեր հայրենիքը», - պատմում է Լէօնորան:
Նորապսակներն այժմ ապրում են Գյումրիում, մայիսի 23-ին էլ այնտեղ տեղի կունենա սոպրանոյի առաջին` «Պրօսխումէ” ձայնասկավառակի շնորհանդեսը. «Ձայնասկավառակում ներառել ենք հայկական շարականներ, իսկ “պրօսխումէ” բառը պատարագի ժամանակ հաճախ գործածում են քահանաները, երբ հավատացյալների ուշադրությունն են հրավիրում»: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին