▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերայի և բալետի թատրոնում առաջին ագամ հնչեց խաղալիք դաշնամուր

 

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի <<Համերգ ճեմասրահում>> նախագիծը հունիսի 25-ին հյուրընկալեց միջազգային ճանաչում վայելող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին: Մենահամերգն ամբողջովին նվիրված էր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորԻգոր Ստրավինսկուն: Համերգի ընթացքում Դաշնակահարը կատարեց Կոմպոզիտորի երեք ճանաչված բալետների վիրտուոզդաշնամուրային փոխադրումները՝ <<Պետրուշկա>>, <<Սրբազան Գարուն>> և <<Հրեղեն Հավք>>, ինչպես նաև Ստրավինսկու օրիգինալ դաշնամուրային ստեղծագործություններից մեկը՝ խաղալիք դաշնամուրի վրա: Խաղալիք դաշնամուրին են անդրադարձել այնպիսի աշխարհահռչակ կոմպոզիտորներ, ինչպիսիք են ամերիկացի Ջոն Քեյջը, գերմանացի Կարլհայնց Շտոքհաուզենը և այլոք: Շքասրահը լեփլեցուն էր և մարդիկ ոտնկայս հետևում էին Դաշնակահարի կատարմանը` խաղալիք դաշնամուրի վրա` հատակին:

<<Ես Ստրավինսկու երաժշտությամբ եմ մեծացել և նրա փոխադրումները տարբեր մրցույթներին և փառատոններին եղել է իմ այցեքարտը: Իսկ հենց «Հինգ մատի համար» դաշնամուրային շարքը ես միանշանակ պատկերացնում էի հենց խաղալիք դաշնամուրի հնչյուններով, այդ իսկ պատճառով էլ նախաձեռնեցի հենց այս գործիքով կատարումը>>, - նշեց Դաշնակահարը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին