Սոչիի Օլիմպիական խաղերում հնչելու է հայկական երաժշտություն:
Այս նպատակով 2014 թ.-ի ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաք է հրավիրվել մեր կատարողական արվեստի անզուգական վարպետներից մեկը` դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
Նա ելույթ կունենա արդի երաժշտական մշակույթի վառ անհատականություններից մեկի` Յուրի Բաշմետի հետ: Պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիադայում հնչելու է հայկական դուդուկը: