Երգչուհի Օլգա Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին` չմոռանալով ցուցադրել նաև մարտի 8-ի կապակցությամբ ստացած իր գեղեցիկ ծաղկեփունջը: Asekose.am-ի թղթակիցը փորձեց երգչուհուց պարզել, թե ով է, ըստ երգչուհու խոսքերի, իրեն երջանկացնողը:
«Այո, ես կրկնում եմ, որ երջանիկ եմ, ծաղկեփունջս ստացել եմ սիրելիիցս, սակայն հիմա էլ չեմ ցանկանում խոսել անձնականիս մասին, փորձում եմ գաղտնի պահել նրան հանրությունից»:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց նաև ճշտել տեղեկությունն այն մասին, որ երգչուհու սիրեցյալը ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներից մեկի որդին է և նաև այն, որ երգչուհի կողմից առայժմ գաղտնի պահվող «ասպետը» երևանցի չէ:
Մեզ հետ զրույցում Օլգա Այվազյանը հերքեց լուրերը` ասելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք նաև, որ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում վերջերս երգչուհին խոսել է տարիներ շարունակ հայկական շոու բիզնեսում իր դիրքերն ամուր պահելու և չհանձնվելու, ներկայումս եթերում քիչ երևալու, մրցանակաբաշխություններին չմասնակցելու և դրանց լուրջ չվերաբերելու, ռուսերենի իմացության բացակայության, Լիլիթ Հովհաննիսյանին նմանվելու և, վերջապես, երջանիկ լինելու մասին: