Երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և´ իր գործունեության մեջ, և´ իր ինստագրամյան հարթակում: Երբեմն իր երաժշտական գործունեության ընթացքում քննադատությունների արժակացած երգչուհու գործունեությունից չէ, որ այսօր կցանկանանք խոսել:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Գաղտնիք չէ, որ Օկսին ամուսնացած է Վահագնի հետ, ով նաև երգչուհու պրոդյուսերն է համարվում: Օկսին այն հայտնիներից է, ով մինչև վերջերս կտրականապես հրաժարվել է հարցազրույցներ տալ և խոսել շատ ու շատ թեմաների մասին:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել այն,որ ամուսինները սկսել են միմյանց չհետևել ինստագրքմյան հարթակում, ջնջել միմյանց հետ հրապարակումները:
Դե իսկ Օկսիի ամուսինը նախկին «ՕկսիՎահագ» ինստագրամյան անունը փոխել է`դարձնելով «Վահագն Ավագյան»:
Արդյո՞ք սա խոսում է նրանց բաժանման մասին, թե պարզապել այլ միտում ունի, դժվար է ասել»: