▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օկուպացված Արցախում ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում 4 զինծառայողի մահվան մասին։

Կապիտան Էմնալիևը, ենթասպա Ջաբրայիլովը և երկու սերժանտներ՝ Սամադովն ու Շահմարլին, թունավորվել են ծծմբաջրածնի պարունակությամբ ջերմային ջրերում լողալիս։

***

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Լաչինում ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է դիվանագիտական ​​ներկայացուցչության «X» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

«Միացյալ Նահանգների դեսպանությունն իր ամենաանկեղծ ցավակցությունն է հայտնում մերձավորներին, ընկերներին և ծառայակիցներին, ովքեր սգում են 4 ադրբեջանցի զինվորականների ողբերգական մահը», - ասվում է հրապարակման մեջ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին