▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդանավակայանից մինչ Չարենց տաքսու վարորդն ուզում է 40 հազար դրամ». Հասմիկ Խաչատրյան

Գործարար Հասմիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զանգում ա մեր հյուրատան հյուրերից մեկը, ասում ա` ասեք խնդրեմ, օդանավակայանից մինչ Չարենց` ձեր հասցե, ինձնից տաքսու վարորդն ուզում ա 40000 դրամ, դա նորմա՞լ ա, ասացի` տուր վարորդին հեռախոսը, ասեմ` նորմալ ա, թե՞ ոչ։ Վերցրել ա ինչ որ տղամարդ` քուրիկ ջան, ի՞նչ ա պատահել։ Ասում եմ` դու ես պատահել, ուրիշ ոչինչ։ Ի՞նչ ա նշանակում` 40 հազար, դա ի՞նչ գին ա, Վրաստա՞ն ես տանում մարդուն։ Ասում ա` ինքը գիդով տաքսի ա վերցրել։ Ասում եմ` նախապես ասե՞լ ես, որ գիդ ես, թե՞ քամու ուղղությամբ էր գուշակելու էդ փաստը։ Ու թե անգամ գիդ ես, ավտոբուսո՞վ ես բերում մարդուն, թե՞ դու ես ոսկեջրած, կամ ի՞նչ ես էս ժամին ցույց տալիս մարդուն օդանավակայանից մինչ Չարենց ճանապարհին։
Էս ոսկեջրած բառից վիրավորվեց, թե բա` քուրիկ ջան, ես քեզ չեմ վիրավորում, դու ինչի՞ ես վիրավորում։ Ասում եմ` քեզ նման պետության անունը պղծողները հայհոյանքի են անգամ արժանի, բայց ես դա ինձ թույլ չեմ տա, ուրեմն սենց ենք պայմանավորվում, բերում ես հյուրին էստեղ, զանգում ես ինձ, ես դուրս եմ գալիս, դու տղամարդու նման նայում ես աչքերիս ու հիմնավորում քո 40000 դրամն ու գիդ լինելդ։ Անցավ 30 րոպե, հյուրը մտավ ներս, պարզվեց սա իջեցրել ա մարդուն ճանապարհի կեսին ու գնացել, հյուրը այլ մեքենայով ա հասել Կենտրոն։
Իրենց համար մասնագիտություններ են հորինում ու ով ոնց կարողանում, աղբն ա նետում պետության պատիվը։ Սա վերահսկել ա պետք։ Ու չասեք, թե անհնար ա, եթե հարկային տեսուչները կարող են մտնել սրճարաններ ու հաճախորդ ներկայանալով հազար ու մի պատճառով տուգանել տնտեսվարողին` սխալ աշխատանքի համար, ապա էս ոլորտը ևս հնարավոր ա նույն տարբերակով վերահսկել ու տուգանել։ Առանց էդ էլ էս տարի աննկարագրելի վատ ա էս ոլորտի վիճակը, մի կողմից էլ սրանք են մարդկանց հիասթափեցնում վերջնական»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին