▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 27.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ չի մնա անհատույց՝ թե լավը և թե վատը․ Վարդան Ղուկասյանը դիմել է աջակիցներին

Հայտնում եմ խորին շնորհակալությունը՝ այսօրվա ցույցի ամեն մասնակցից: Շնորհակալ եմ համակիրներից, կուսակցության անդամներից, մարզերից եկած մեր սրտացավ համաքաղաքացիներից, Ռուսաստանի դաշնությունից եկած մեր արժանապատիվ հայերից: Վստահեցնում եմ, մենք ուժեղ ենք միասին եւ կհասնենք բաղձալի արդյունքին, եթե լինենք մշտապես համախմբված եւ պահանջատեր:

Այսօր, մենք մեր միասնական ուժով ցույց տվեցինք աշխարհին, որ Վարդան Ղուկասյանը ընտրված լիդեր է հասարակության կողմից, որ նրա խոսքը արդար է, պահանջը մեկը՝ տեսնել ազատ, առանց թշնամու (ներքին եւ արտաքին) Հայաստան: Այսօր, Վարդան Ղուկասյանը, մեր բոլորի համար է գտնվում անազատության մեջ եւ ուրեմն մենք պարտավոր ենք մինչեւ վերջ կանգնել նրա կողքին, կանգնել մեր երկրի կողքին, որը մաս-մաս հանձնում են թշնամուն: Րոպե առաջ պետք է պահանջել Վարդան Ղուկասյանի ազատումը, ով դարձել է հասարակ քաղաքացու միակ հույսն ու հավատը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Եւս մեկ անգամ, շնորհակալ եմ բոլոր ներկաներից՝ մեծից՝ փոքր եւ հավատացնում եմ, ոչինչ չի մնա անհատույց՝ թե լավը եւ թե վատը:

Հարգանքով՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյան:

Աղբյուրը՝ ԴՕԿ կուսակցության լրատվական

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին