Այս տարի Հայաստանում օձերի խայթոցի 12 դեպք է գրանցվել: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ միաժամանակ նշելով, որ այս տարվա ընթացքում օձերի խայթոցների թիվը նվազել է՝ համեմատած նախորդ տարվա հետ:
Թունաբանը խորհուրդ է տվել օձի խայթոցի դեպքում՝ որպես առաջին օգնություն՝ բերանով արտածծել թույնը, վնասված վերջույթն անշարժացնել և հասցնել մոտակա հիվանդանոց:
Միքայել Գաբրիելյանը նշել է, որ հանրապետությունում ամենատարածվածը հայկական իժը և գյուրզան են: Թունավոր են համարվում նաև սև կարիճները, որոնց խայթոցի դեպքում պետք է հասցնել հիվանդանոց: