▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե 40 այլ 35, ոչ թե 80 այլ 75

ԵԿՄ համագումարում Սերժ  Սարգսյանի ելույթին արձագանքում են նաև ՀՀ քաղաքացիները` ներկայացնելով իրենց տեսակետը բարձրացված հարցերի ու դրանց մասին ՀՀ նախագահի հնչեցրած կարծիքի մասին:

Օրինակ, Վահե Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Ս.Ս.-ի կողմից երկրապահի համագումարի օրը ասվեց շատ մտքեր, որոնք յուրաքանչյուրը արժե առանձին-առանձին վերլուծել, մինչդեռ հաշվի առնելով այսօրվա սոցալական գերՉԱՐԻՔ համարվող կենսաթոշակային մղձավանջը, կցանկանայի շեշտել հատկապես մեկ ՄԻՏՔ, ասել է թե «Առաջիկայում բարձրացվելու է ՊԵՏ. աշխատողների աշխատավարձերը՝ 40-80%, ինչ է եղել, մտածեք, որ բարձրանալու է 35-75 %, այդ 5%-ը բոլորիս պետք է գալու»:

Նախ և առաջ կարելի է հստակեցնել մեկ բան, եթե միայն պետ. աշխատողներին է բարձրանալու, ապա ինչու համար պետք է նրանց հետ միասին «կուտակեն»  նաև շարքային քաղաքացիները, որոնց ԱԽՔԱՏավարձը բավարար չէ նույնիսկ մինիմալ կարիքները հոգալու համար:

Եվ հետո ասվեց «մտածեք, որ բարձրանալու է, ոչ թե 40 այլ 35, ոչ թե 80 այլ 75 տոկոս...»: Բայց ոչինչ որ նրանց անունից պետբյուջեից դուրս է գրվելու 40 բայց իրեն հասնելով 35 տոկոս, այդ 5%-ին համարժեք գումարը, նույնպես կորչելու է բոլորի կուտակած կենս.վճարների հետ մեկտեղ:

Կարճ ասած Ս.Ս.-ի բերանից, համագումարի ժամանակ ասված մեծամասամբ աբսուրդ խոսքերը, կարծես ասվում էին դահլիճում նստածների շարքերում արդարամիտ գտնելու նպատակով:

Ինչևիցէ, վերոգրյալի վերաբերյալ կցանկանայի մեկ անեկդոտ հղել.


Ավազակային հարձակում բանկում:
Ավազակը հարց է տալիս.
- Ինձ դրսում տեսնողը կճանաչի. ինչ-որ մեկը նվաղ ձայնով ասում է ԱՅՈ:
Ավազակը տեղն ու տեղը գնդակահարում է նրան ու հարցը կրկնում...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին