Շուշան Պետրոսյանն իմ կրտսեր ընկերն է, իմ լավ բարեկամը: Նա գիտի, որ ես նաև լրագրությամբ եմ զբաղվում: Եվ այն էլ՝ բավական արհեստավարժ միտումներով: Եվ Շուշանն իր ընկերներին անբարոյական չէր համարի: Համոզված եմ, որ խոսքը վերաբերել է գործելաոճին: Իսկ ոմանց գործելաոճի մեջ անբարոյականությունն ակնհայտ է:
Այո, գրեթե չկայացած, մի նախադասության մեջ տասը տառասխալ անող մի քանի գրչակներ իրենց լրագրող հռչակելով, սկսել են ամեն րոպե թիրախ դարձնել Շուշան Պետրոսյանին և մեր արվեստի շատ ներկայացուցիչների:
Ուշագրավն այն է, որ մի քանի իսկական անբարոյականներ հարվածի տակ առան բոլոր նրանց, ովքեր Անուշ Արշակյանի՝ հոգեկան հիվանդների հանդեպ զզվանք արտահայտելու մասին արտահայտությունը, սխալ էին համարել: Իշխանությունների զուգարանակոնքերը համբուրող մի թերթոն ամենազազրելի բառերը գրեց այդ մարդկանց մասին, իսկ ահա մեր լրագրողներից շատերը ոտքի չկանգնեցին, չուզեցին հիշեցնել, որ Անուշ Արշակյանն իսկապես անհանդուժողություն է քարոզում հոգեկան հիվանդների հանդեպ, որ չի կարելի մարդկանց ազգի դավաճան կոչել... Եթե, իսկապես, ճիշտ է, որ Շուշան Պետրոսյանն անդրադարձել է աշխատաոճին՝ ես նրան պաշտպանում եմ: Ոչ ոք իրավունք չունի անընդհատ քարկոծել ու վիրավորել ՀՀ վաստակավոր արտիստին, ԱԺ պատգամավորին, ճշմարիտ ազգային արժեքին...