73 տարի առաջ՝ 1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։
Երկրորդ աշխարհամարտին եւ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 600 000 հայ, որից 300 հազարը Հայաստանից, շուրջ 250 հազարը` ԽՍՀՄ այլ հանրապետություններից: Նրանցից 200 հազարը զոհվել են մարտերում: Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել 106 հայորդու (որոնցից մոտ 70 գեներալ) եւ ՀԽՍՀ 10 այլազգիների: Ավելի քան 7000 հայազգի զինվորներ պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով:
Հայորդիների դերը չափազանց մեծ է ընդհանուր հաղթանակի կերտման գործում:
Շուրջ մեկ տարի է՝ ՌԴ Կալուգայի մարզում հայ-ռուսական կամավորներից կազմված խումբը՝ մեր հայրենակից Էդուարդ Թումանովի ղեկավարությամբ եղբայրական գերեզմանները բացելով՝ պարզում են զոհված մարտիկների ինքնությունը և զինվորական կարգով հուղարկավորում: Մինչ այժմ հայտնի են դարձել 62 հայազգի զինվորների և սպաների անուններ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ASEKOSE.am-ի թղթակից Արմինե Ավետիսյանը:
Ստորև ներկայացնում ենք հերոսների անունները.
Սաղոյան Խ., մահացել է պատերազմի ժամանակ ստացած վերքերից՝ 21.09.1943 թ.
Ալեքսանյան Ալեքսանդր Գրիգորի, մահացել է պատերազմի ժամանակ ստացած վերքերից՝ 30.03.1942 թ.
Բաղդասարյան (Բագուսարյան) Սիմոն Արթինի(1923թ), զոհվել է 05.02.1943թ.
Վարդանյան Վաղարշակ Բաբաևի (1907), զոհվել է 28.02.1942 թ.
Եսայան Պապիկ Իվանի (Երվանդի) զոհվել է 02.03.1942 թ.
Սահակյան Հմայակ Զաքարի(1906թ.), զոհվել է 19.01.1942 թ.
Սարգիյան Մարկոս Կարապետի (1912թ. Алогезский РВК), զոհվել է 02.03.1942թ.
Միխագորյան Տիգրան (1908թ., Алащевский РВК Армении), զոհվել է 15.04.1942 թ.
Մոգրովյան Ալեք Գեղամի (1920թ.), մահացել է պատերազմի ժամանակ ստացած վերքերից՝ 13.07.1942 թ.
Հովհաննիսյան Մեսրոպ Մանուկի(1903թ.), 14.04.1942 թ.
Սահակյան Մամիկոն, զոհվել է 11.04.1942թ.
Սիմոնյան Երվանդ Վարդանի(1904թ., Ապարան), զոհվել է 11.04.1942թ.
Թիմոսյան Մաթևո Մասիսի(1903թ., Աշտարակ), զոհվել է 14.04.1942թ.
Ղարաբյան Խասվար(1922թ.), զոհվել է 13.04.1942 թ.
Խաչատրյան Վալիկ Ստեփանի (1923թ., Սևան), զոհվել է 14.04.1942թ.
Շառյան Կարեն Ալեխանի (1920թ.Հոկտեմբերյան), զոհվել է 13.04.1942թ.
Վանյանց Միխայիլ Գրիգորի(1913թ., ), զոհվել է 16.04.1942թ.
Բադալյան Հովհաննես Վարդազարի (1897թ.(1898թ.)), զոհվել է 03.09.1942թ.
Բադալյան Գալուստ Խաչատուրի(Ծնվել է Ղուկասյանի շրջանում), զոհվել է 23.04.1942թ.
Պողոսյան Ավանես Ավանեսի (1906թ., Երևան), զոհվել է 31.03.1942թ.
Հարությունյան Վորոնցեվ Սեդրակի, զոհվել է 1942 թվականին
Պուրտոյան Գրիգորի Սահակի (1923թ.), զոհվել է 30.10.1942թ.
Խաչատրյան Վալիկ Ստեփանի (1920), զոհվել է 10.04.1942թ.
Հակոբյան Հովհաննես Միլիադարի (1903թ.), զոհվել է 11.04.1942թ.
Հակոբյան Ղարիբ Ադամի (1918թ., Ալավերդի), զոհվել է 14.04.1942թ.
Հակոբյան Կուրեչ Առաքելի (1903թ., Հրազդան), զոհվել է 11.04.1942թ.
Հակոբյան Կոզար Արտյոմի (1903թ., Սպիտակ), զոհվել է 14.04.1942թ.
Ալայան Ալեքսեյ Սամսոնի, զոհվել է 11.04.1942թ.
Ամիրխանյան Գ. Ռ. (1906թ.), զոհվել է 14.04.1942թ.
Հարությունյան Վահրամ Արամի (1904թ.), զոհվել է 14.04.1942թ.
Հարությունյան Սահակ Ասատուրի (1903թ, Կապան), զոհվել է 11.04.1942թ.
Վարդանյան Ռուբեն (1904թ., Արտաշատ), զոհվել է 15.04.1942թ.
Գաբրիելյան Սամդեն Գաբրիելի (1919թ.), զոհվել է 14.04.1942թ.
Գրիգորյան Բաղիշ Սիսակի (1902թ., Արտաշատ), զոհվել է 14.04.1942թ.
Միացիկօհանյան Մանվել (19032., Երևան), զոհվել է 14.04.1942թ.
Միկոլալյան Արտուշ, զոհվել է 04.1942թ.
Միկոլյան Մարտիրոս (1915թ. Հոկտեմբերյան), զոհվել է 14.04..1942թ.
Իոնիսյան Իվան (1912թ., բաքու), զոհվել է 14.07.1942թ.
Աբրահամյան Սերգեյ Բալաբանի, մահացել է պատերազմի ժամանակ ստացած վերքերից՝ 17.09.1942թ.
Սինանյան Գուրի Եգորի, զոհվել է 01.1942թ.
Հակոբյան Գ.Մ. (1922 թ, Գյումրի), զոհվել է 14.01.19422թ.
Ավետիսյան Միսակ Բատաևի, զոհվել է 01.1942թ.
Բաղդասարյան Արմակ Ապեկի (1907թ.), զոհվել է 1942 թվականին
Նիրմյան Սամվել Հովհաննեսի, զոհվել է 19.08.1943թ.
Շահվերդյան Պ. Շ., զոհվել է 1943թբականին
Սապորյան Իսահակ Սամսոնի(Բաքու), զոհվել է 28.08.1943թ.
Սաֆարյան Իսահակ Սամսոնի(Մարտունի), զոհվել է 23.08.1943թ.
Սեմիկյան Գասպար Մկրտիչի(Հյուսիսային Օսեթիա), զոհվել է 12.08.1943թ.
Գևորգյան Սուրեն Ավետի, (1912թ., Բաքու), զոհվել է 18.08.1943թ.
Ղազարով Տիգրան Համբարձումի(Կրասնոդար), զոհվել է 24.08.1943թ.
Սարգսյան Սամսոն Համբարձումի(Բաքու), մահացել է պատերազմի ժամանակ ստացած վերքերից՝ 18.08.1943թ.
Մելոյան Սուրեն Դավիթի (1912թ, Բաքու), զոհվել է 22.08.1943թ.
Սարկիսով Սուրեն Գարեշնովի (1913թ, Թբիլիսի), մահացել է պատերազմի ժամանակ ստացած վերքերից՝ 24.08.1943թ.
Թերեկոպյան Գերոգի, մահացել է պատերազմի ժամանակ ստացած վերքերից՝ 22.09.1943թ.
Առաքելյան Աղասի Թադևոսի (1920թ., Հրազդան), զոհվել է 20.03.1943թ.
Դավթյան Սիմոն Սայադի(1913թ., Ալավերդի), զոհվել է 20.03.1943թ.
Դավթյան Ժորա Արշակի (1924թ. Բաքու), զոհվել է 07.08.1943թ.
Մանուչարյան Ծատուր Գրիգորի (1909թ., Խանլար), զոհվել է 07.08.1943թ.
Աշումյան Աշում Ավանեսի (1920թ., Մարտունի), զոհվել է 16.08.1943թ.
Սարկիսով Ալիշ Գալուստի (1907թ., Ադրբեջան), զոհվել է 15.08.1943թ.
Ներսիսյան Սամվել Հովհաննեսի(1910թ. Երևան), զոհվել է 19.08.1943թ.