«Կարծում եմ` դա նախընտրական փուլի միջոցառումների մեջ է. անկասկած լինելու եմ յուրաքանչյուր մեր կուսակցականի, քաղաքացու կողքին», -այս մասին այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անելիս:
Լրագրողների այն հարցին` եթե դաշինքը գա իշխանության, մարտի 1-ը բացահայտելու հարցը կլինի օրակարգում, թե ոչ, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Մենք գործելու ենք օրենքի շրջանակում: Եթե կան թերություններ ու նախկինում չբացահայտված հարցեր, կօգտագործենք մեր ներուժը` դրանք բացահայտելու համար... ոչ միայն մարտի 1-ը»: