▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի թիզ հող...Բերձորում ՄԽ համանախագահներին դիմավորել են բողոքի ցույցով

Թե ինչպես են դիմավորել համանախագահներին Բերձորում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք շաբաթ մեկնել են Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով եւ պաստառներով: Նրանք փակել են համանախագահների ճանապարհը՝ պահանջելով իջնել ու պատասխանել նրանց հարցերին: Երիտասարդների հետ հիմնականում զրուցել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիքը:
Այնուհետեւ երիտասարները համանախագահներին ուղեկցել են մինչեւ Քաշաթաղի շրջվարչակազմի շենք, որտեղ տեղի է ունեցել համանախագահների եւ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Այստեղ երիտասարդները մնացին շենքի բակում մինչեւ հանդիպման ավարտը՝ բարձրախոսով ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ազատագրված հողերի եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումը շատ կարճ տեւեց՝ շուրջ 25 րոպե:
Բերձորից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, որտեղ նախատեսված էր հանդիպում ԼՂՀ նախագահի հետ, սակայն ավելի ուշ հայտնել են, որ հանդիպումը չի կայանա: Հնարավոր է հանդիպումը լինի կիրակի:

 

Աղբյուրն ու բոլոր լուսանկարներն` ԱՅՍՏԵՂ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին