ԱԺ ղեկավարության համար շատ դժվար եղավ քվորում ապահովելը: Դրա համար, հավանաբար, գործի են դրվել բազմաթիվ լծակներ: Բայց իզուր է Քառյակի ոգևորությունը, թե նրանց կհաջողվի խորհրդարանական ճգնաժամ հարուցել: Մեր տիպի երկրներում նման բաներ չեն լինում: Առավել ևս՝ ակտիվ փողոցի բացակայության պայմաններում:
Եթե ընդդիմությունն ուզում է երկրում փոփոխությունների հասնել, պետք է կարողանա օգտագործել հասարակական վստահության ռեսուրսը՝ «12 կետերի» պատմությունը դարձնելով երկրորդական ինչ-որ բան: Հակառակ պարագայում՝ համոզված եղեք, որ ոչ իշխանականների շարքերում էլի կան բոթոյաններ, ու իշխանությունը նրանց տեղը լավ գիտի, որպեսզի չեզոքացնի այն վտանգը, որը կոչվում է խորհրդարանական ճգնաժամ: