▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ֆաշիստական Գերմանիան, ոչ էլ ԽՍՀՄ-ն բարի պտուղ չէին

Եթե ուզում ես հասնել ազգային միասնության,ապա անցյալին մի նայիր սև,կամ սպիտակ գույներով. անցյալը բազմագույն է և բարդ: Երկրորդ աշխարհամարտի մասին եմ խոսելու: Գրառումս նախատեսված չի ծայրահեղականների համար՝նրանց համար ովքեր ասում են, որ ԽՍՀՄ-ի հաղթանակին այլընտրանք չկար և հակառակը ասողների համար,՝Գերմանիան պետք է հաղթեր անպայման:

Խոսքս նրանց է ուղղված,ովքեր ազգային միասնության են ձգտում,որովհետև երկրորդ աշխարհամարտի հետ կապված կան հակասություններ: Նախ սկսեմ նրանից, որ պետք չի ոչ ֆաշիստական Գերմանիային ֆետիշացնել, ոչ էլ ԽՍՀՄ-ին: Երկուսնել մի բարի պտուղ չէին: Պետք չէ մոռանալ,որ երկրորդ աշխարհամարտը սկսել են հենց այդ երկուսը: Պետք չէ մոռանալ,որ ԽՍՀՄ-ն էլ էր Գերմանիայից հետո հարձակվել Լեհաստանի վրա, իսկ Ֆինլանդիայի վրա՝ էլ չասեմ:

Այսինքն` տեսանք, որ ԽՍՀՄ-ը ոչնչով լավը չեր Գերմանիայից: Հենց ռուսական աղբյուրներն էլ են նշում,որ եթե Գերմանիան չհարձակվեր,ապա կարմիր բանակներ հարձակվելու Գերմանիայի վրա: Հենց դրանով են շատերը բացատրում պատերազմի սկզբում Գերմանացիների հաջողությունները, այսինքն՝ նաև դրանով,որովհետև կարմիր բանակը պատրաստվում էր հարձակման, դրա համար էլ սկզբում վատ էր պաշտպանվում: Գիտենք,որ ուկրաինացիները,բելոռուսները և ռուսները միլլիոնավոր զոհեր են տվել խաղաղ բնակիչների շրջանում գերմանական հարձակման ժամանակ:

Իսկ ռազմական կորուստներ՝ բոլոր ազգերը,նաև՝ մենք: Այսինքն հիմա ԽՍՀՄ-ը հաղթող է և ոչ ոք չի ասում,որ նա Լեհաստանի և Ֆինլանդիայի վրա հարձակվել է.հաղթողին չեն դատում: Ընդունենք,որ Ստալինը գրեթե Հիտլերի չափ սովետական քաղաքացու կյանք է կուլ տվել և նրան էլ չսարքենք սուրբ,իսկ Հիտլերին՝ սատանա: Երկուսնել սատան էին,ուղակի Հիտլերը պարտվեց,իսկ Ստալինը հաղթեց: Վստահաբար ընդունենք,որ Եթե Հիտլերը չհարձակվեր Ստալիններ հարձակվելու և կրկին մարդկությունը նույնքան զոհ էր տալու: Նաև գուցե Ստալինը այս ուժգնությամբ պախարակվեր,ինչպես հիմա ՝ Հիտլերը: Մի պահ թողնենք,ռայխստագի քոչարին և այլ էմոցիաները և պատկերացնենք Գերմանիան է հաղթել:

Կբնաջնջվեին բոլոր այն ազգերը,որոնք չունեին արիական ծագում; Ցավոք Հիտլերը արիական ծագման մասին տեսությունը խայտառակեց և հիմա արիացի ասելով պատկերացնում են ֆաշիստ,բայց արիացին դա ազգախմբի անուն է,կամ այլ կերպ ասած՝ ռասսա: Չի նշանակում,որ արիացին մյուսներից բարձր է և մյուսները պետք կոտորվեն: Հիտլերը դա էլ հարամեց՝ասելով,որ ոչ արիացիները պետք է կոտորվեն: Նա առաջին թիրախ ընտրեց հրեաներին: Թուրքերը որոշել էին կիսատ գործը գերմանացիների ձեռքերով ավարտել՝ասելով,որ հայերը սեմիտական ազգ ե ն և հրեաներին ազգական:

Այն դժբախտությունը,որ կատարվեց հրեաների հետ կարող էր մեզ համար շարունակվել,եթե Նժդեհը գերմանական վերնախավին չապացուցեր,որ հայերը հնդևրոպական ազգերի այն ճյուղին են պատկանում,որին Հիտլերը բնորոշում էր, որպես արիացի: Այսպիսով եվրոպայաբնակ հայերը փրկվեցին բնաջնջումից այն երկրներում ,որոնք գերմանական հսկողության տակ էին՝ստանալով արիական փախստականի անձնագիր: Իսկ ի՞նչ էինք ուզում սովետին հավատարմության երդում տայինք և մի երկու միլլիոն էլ այդ ժամանակ զոհ տայինք:

Ապա գերմանացիների հաղթանակի դեպքի համար Նժդեհն ու Դրոն ԷՍԷՍ,ի կազմում կազմավորեցին Հայկական Լեգեոնը,որի միջոցով հազարավոր հայ ռազմագերիներ փրկվեցին ոչնչացումից՝մտնելով լեգեոն: Լեգեոնը գերմանացիների հաղթանակի դեպքում պետք է հանդիսանար կորիզը կազմավորվելիք ինքնավար Հայաստանի ազգային բանակի: Նշեմ,որ Լեգեոնի շնորհիվ նաև բազում հրեաներ փրկվեցին՝ հրամկազմի կողմից որպես հայ ներկայացվելու շնորհիվ: Իսկ ի՞նչ է պետք է չփրկեին հայերին:

Անկախ նրանից ԽՍՀՄը կհամարենք մեր հայրենիք թե՝ոչ,եկեք ընդունենք,որ երկու կողմերում էլ կռված հայերը ունեցել են մեկ նպատակ՝բարձր պահել հայ ռազմիկի պատիվը,հայ զորավարի պատիվը և երկուսի նպատակնել Հայաստանի փրկությունն է եղել: Իսկ Ստալինգրադի անկման դեպքում Լեգեոնը Նժդեհի և Դրոյի պլանով պետք է գար Հայաստան՝ փրկեր երկիրը կոտորածից: Կասեք անհնար է զուտ լեգեոնի ուժերով կանգնեցնել թուրքական բանակը,իսկ ես կհամաձայնվեմ,բայց մի մոռացեք,որ լեգեոնի հագին Գերմանիայի ԷՍԷՍ-ի համազգեստն է և կռվել նրանց դեմ միևնույնն էր,որ կռվեիր Գերմանիայի դեմ:

Եկեք չվիճենք թե Կստացվեր լեգեոնին Հայաստանը փրկել,կամ ոչ,որովհետև անցյալում չեղած բանի շուրջ վիճելը նույնն է,որ ասես Ստալինն ու Հիտլերը,որ չծնվեին աշխարհը լավը կլիներ,թե ոչ: Երբ Լեգեոնն էր ստեղծվում կարծեմ թերթերում գրած չէր,որ Ստալինգրադից հետո թուրքական ներխուժում է լինելու Անդրկովկաս.դա մենք հիմա բոլորս գիտենք,իսկ Նժդեհն ու Դրոն հետագայում իմանալով դրանից ապահովագրել էին: Այսպիսով ընդունենք,որ Գերմանիայի հաղթելու դեպքում նույնպես հայ զինվորը քոչարի էր պարելու,բայց արդեն Կրեմլի պատերի տակ: Այսպիսով ԽՍՀՄ-ը հաղթեց մեզ փրկեցին Բաղրամյանը,Բաբաջանյանը, Խանփերյանցը,իսկ եթե հաղթեր Գերմանիան մեզ կփրկեին Նժդեհն ու Դրոն:

Ռուսներն ու ուկրաինացիներնել չէին բնաջնջվի .Վլասովը և Բանդերան էլ նրանց էին ապահովագրում՝իրենց վրա վերցնելով կարմիրների ֆանատիկների տված դավաճան պիտակը: Մի եղեք ֆանատիկ և կարճատես,եթե չեք ուզում պառակտել ազգը: Նայեք ուկրաինացիներին,որոնց Կարմիր բանակի և բանդերականների հերոսացման հարցի շուրջ տարաձայնությունը թշնամի է դարձրել: Ընդամենը պետք է երկու կողմին էլ մեծարեին,որպես երկրի նվիրյալներ: Կամ կկրկնենք նրանց ճամփեն,կամ մեր բոլոր հերոսներին կարժորենք իրենց դերում և առաջ կգնանք: Փառք Հայոց փառքի համար ընկածներին:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին