▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ապրել կա, ոչ էլ մեռնել. գյումրեցի անօթևան միայնակ կին

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շրջագայելով ամբողջ քաղաքով մեկ սփռված տնակային ավաններում, գրեթե ամեն օր հանդիպում են ծանր ճակատագրեր ունեցող ընտանիքների: Այդ թվում՝ միայնակ տարեցների, որոնք ապրում են մեկուսացած կյանքով՝ պատսպարված անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշտպան, խարխուլ խրճիթներում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը 2008 թվականից ի վեր, 33-ամյա միակ որդուն կորցնելուց հետո միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:

Ընտանիքը բնակվելիս է եղել վարձով տանը: Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին