Նատալի Հեյմել և Էդվարդ Մելյու զույգի պսակադրության արարողությունը, որը պետք է տեղի ունենար Հավայան կղզիներում գտնվող գոլֆի դաշտերից մեկում, չեղյալ է հայտարարվել, քանի որ Օբաման, ով հայտնի է որպես գոլֆի մեծ սիրահար, որոշել էր գոլֆ խաղալ ընկերների հետ հենց այդ դաշտում:
Ըստ զույգի` իրենք, տեղեկանալով Օբամայի գտնվելու վայրի մասին, նրան նույնիսկ պսակադրությանը մասնակցելու հրավեր էին ուղարկել: