Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ամենասիրելի զբաղմունքներից մեկը գոլֆ խաղալն է: Սակայն պարզվում է, որ գոլֆը նրան այն աստիճան է գրավում, որ նախագահը հանուն սիրած խաղի պատրաստ է խանգարել ուրիշի ամուսնությանը, գրում է dailymail.co.uk-ը։Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Նատալի Հեյմել և Էդվարդ Մելյու զույգի պսակադրության արարողությունը, որը պետք է տեղի ունենար գոլֆի դաշտում, չեղյալ է հայտարարվել, քանի որ Օբաման որոշել է գոլֆ խաղալ ընկերների հետ հենց այդ դաշտում: Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի` Հավայան կղզիներում, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարն ընտանիքի հետ անցկացնում է ամանորյա արձակուրդը:
Զույգը պատմել է, որ իրենք, նախապես իմանալով նախագահի գտնվելու վայրի մասին, նրան անգամ հրավեր են ուղարկել, որպեսզի նա ներկա գտնվի իրենց պսակադրության արարողությանը: Սակայն Օբաման ոչ միայն մերժել է զույգին, այլև իսկական խառնաշփոթի վերածել նրանց տոնը:
Փոխարենը՝ սիրահարներն իրենց պսակադրությունը կազմակերպել են մեկ այլ գեղատեսիլ դաշտում:
dailymail.co.uk-ը գրւմ է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ամենասիրելի զբաղմունքներից մեկը գոլֆ խաղալն է: Սակայն պարզվում է, որ գոլֆը նախագահին այն աստիճան է գրավում, որ նախագահը հանուն սիրած խաղի պատրաստ է խանգարել ուրիշի ամուսնությանը:
Ըստ աղբյուրի` Նատալի Հեյմել և Էդվարդ Մելյու զույգի` գոլֆի դաշտում նախատեսված պսակադրության արարողությունը չեղյալ է հայտարարվել, քանի որ Օբաման որոշել է ընկերների հետ գոլֆ խաղալ հենց այդ դաշտում:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` Հավայան կղզիներում, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարն ընտանիքի հետ անցկացնում է ամանորյա արձակուրդը:
Զույգը պատմել է, որ իրենք, նախապես իմանալով նախագահի գտնվելու վայրի մասին, նրան անգամ հրավեր են ուղարկել, որպեսզի նա ներկա գտնվի իրենց պսակադրության արարողությանը:
Սակայն Օբաման ոչ միայն մերժել է զույգին, այլև իսկական խառնաշփոթի վերածել նրանց տոնը:Փոխարենը՝ սիրահարներն իրենց պսակադրությունը կազմակերպել են մեկ այլ գեղատեսիլ դաշտում: