▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման քննադատել է ռուսական ագրեսիան

Քիչ առաջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթով մեկնարկել է ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր Ասամբլեան:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ՙՙպատերազմի ու խաղաղության խաչմերուկում գտնվող աշխարհը՚՚ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Արևմտյան Աֆրկայում տարծում գտնող Էբոլա վիրուսի համաճարակը, ահաբեկիչների դաժանությունը Սիրիայում և Իրաքում, ռուսական ագրեսիան Եվրոպայում:
Օբաման ասել է, որ ռուսներն առաջնորդվում են ՙՙուժեղը միշտ ճիշտ է՚՚ սխալ բանաձևով: Նախագահն ասել է, որ խնդիրները պետք է լուծել ոչ թե ուժի, այլ՝ ճշմարտության ճանապարհով:
Օբաման ՙՙԻսլամական պետություն՚՚ կազմակերպությունն անվանել է ՙՙմահվան, ատելության ու չարիքի ցանց՚՚՝ խոստանալով ոչնչացնել այն:
Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին