▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նռնակի պայթյունից վիրավորվածներից Արթուր Մովսիսյանի որդին զոհվել է 44-օրյա պատերազում

Նոր Նորքի ոստիկանություն ներխուժած անձանցից մեկի` Արթուր Մովսիսյանի որդին՝ Էդգար Մովսիսյանը զոհվել է 44-օրյա պատերազում։

Նյուզ.am-ն  է գրում ու նշում, որ  տեղեկացել է, որ Արթուր Մովսիսյանը ապրում է Ձորաղբյուրում։

Նշենք, որ Արթուր Մովսիսյանը «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Նոր Նորքի գրասենյակի ղեկավարն է։

Հիշեցնենք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակված անձանցից երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց, մյուսը վնասազերծվել էր հատուկ նշանակության ջոկատի կողմից։

***

ԱԺԲ-ն հայտնում է․ «Երեկ՝ մարտի 24-ին, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի մոտ տղաները ներկայացրել են հետևյալ պահանջները (խոսքը սղագրված է համացանցում շրջանառվող տեսանյութերից). «Ոստիկաններ, հետ գնացեք, հեռու կանգնեք, ՄԵՆՔ ՄԵԶ ԿՏՐԱՔԱՑՆԵՆՔ... Նիկոլին Փաշինյան, որ հանդիսանում է ՀՀ ղեկավարը, առաջին հերթին պետք է ժամ առաջ հեռացնել, որովհետև դավաճանել է իմ ազգին, իմ ժողովրդին, Հայաստանի անկախությանը և հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի... Հողերը հերթով հանձնում է, մեր նման տղերքին էլ ձերբակալում են: Մենք պետք է կռվենք, ոչ թե թողնենք, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին