Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես՝ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, խնդրում ենք մի տրվեք խուճապի և ապատեղեկատվության, ոչ մեկի ոչ մի տեղից չեն տարհանում: Մեկ ամիս առաջ էլ Տավուշն էիք հանձնել հակառակորդին: Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ:
Հ.Գ. Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային 2 զինծառայողներ:
Տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ կողմից տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ»։