▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ տեղյակ էլ չէինք, որ Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթ էր կազմակերպել. Էմմի նոր անակնկալի մանրամասները

Օրերս երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր մրցույթ, ըստ որի` ով առաջինը ճիշտ կնշեր, թե իր վերջին` «Սիրելով հեռանում եմ» տեսահոլովակում քանի տեսարան է նկարահանվել, անձամբ երգչուհու կողմից կստանա մրցանակ:

«Ուշադրություն... Հայտարարում եմ մրցույթ, որը կտևի 2 օր: Այն կավարտվի հուլիսի 19-ին, ժամր 23:55 ... Եվ այսպես, նշեք, թե քանի տեսարան է նկարահանվել «Սիրելով հեռանում եմ» տեսահոլովակում:  Հաղթողին (առաջինը ճիշտ պատասխանը գրողին) սպասվում է հետաքրքիր անակնկալ»:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապվեց երգչուհու մենեջերի` Աղավնի Մանուկյանի հետ` (Էմմին այս պահին գտնվում է ԱՄՆ-ում) պարզելու մրցույթի գաղափարի նպատակը, թե ինչ տեսակ մրցանակ է սպասվում հաղթողին և այլ մանրամասներ:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Աղավնի Մանուկյանը նշեց, որ մրցույթի գաղափարը պատկանում է իրեն, այլ ոչ թե` Էմմիին:

«Քանի որ արդեն մեկ տարի է, ինչ մենք ոչ մի մրցույթ չէինք կազմակերպել, որոշեցինք անել մի բան, որը թույլ կտա Էմմիի երկրպագուներին շփվել իր հետ: Մրցույթի հիմնական նպատակը դա է, ուրիշ ոչինչ չի հետապնդում»,- նշեց Էմմիի մենեջերը:

Իսկ թե ի ՞նչ տեսակ մրցանակ է սպասվում հաղթողին և արդյոք նա մեկն է լինելու, Աղավնին պատասխանեց.

«Մրցույթի հայտարարման պահից ես հետևել եմ, թե ով է առաջին մասնակիցը, ով ճիշտ է պատասխանել, և քանի որ այս երկու օրերի ընթացքում ճիշտ պատասխանողների թիվը հասել է 10-ի, մենք որոշում կայացրեցինք, որ հաղթող կճանաչվեն երկու մասնակից: Իսկ  ինչ վերաբերում է մրցանակին, ապա այն առաջին հերթին լինելու է հանդիպում Էմմիի հետ, իսկ հետո արդեն` ձայնասկավառաներ, DVD-եր, ամսագրեր և այլն»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Էմմիին ինչ-որ մի չափով որգևորել է նաև Լիլիթ Հովհաննիսյանի` վերջերս հայտարարած մրցույթը, երգչուհու մենեջերը նշեց, որ իրենք անգամ տեղյակ էլ չեն, թե ինչի մասնի է խոսքը, և թե երբ է Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթ կազմակերպել:

Տեղեկացնենք նաև, որ Էմմին, իր սովորության համաձայն, չի դադարում փոփոխությունների ենթարկել իր արտաքին տեսքը: Այս պահին գտնվելով ԱՄՆ-ում` երգչուհին ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել` մակագրելով.

«Ես այնտեղ գնացի կարճ մազերով, իսկ դուրս եկա երկար և գանգուր մազերով»:

Դատելով մեկնաբանություններից` նշենք, որ երգչուհու երկրպագուներին կարծես թե բավական դուր է եկել այս փոփոխությունը, քանի որ նրանք բավական դրական են արտահայտվել երգչուհու ֆեյսբուքյան էջում:

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին