Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էն քըխ ու վատ նախկինների օրոք ֆինանսավորեցին, որպեսզի նկարահանեն ու ցուցադրեն` «Մի վախեցիր», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ», «Կյանք ու կռիվ 1,2», «Խոստում, «Երկրաշարժ», «Խաչագողի հիշատակարան», «Սպանված աղավնի», «Սահմանին» հեռուստասերիալն ու այլ ֆիլմեր:
Ի՞նչ է արվել սրանց օրոք:
Կառավարության կողմից ֆինանսավորվեց ու նկարահանվեց տրանսի մասին ֆիլմ` «Մել»: Դե հիշում եք, որ ծանրորդուհի ունեինք Մելինե Դալուզյան անուն ազգանունով, ով իր սեռը փոխեց ու դարձավ տղամարդ Մել անունով: Էն, որ Նիկոլի անձնական պաշտպանության տակ էր: Գրում եմ ու ներվայնանում:
Արա, նույնիսկ հայկական կինոինդուստրիայի մակարդակում նախկիններն հայրենասեր ու հայեցի էին: Արա, հասկանու՞մ եք, որ սրանք ամեն տեղ զինվորին արժեզրկեցին: Ամեն տեղ...
Դիտեք նաև՝