Գրեմ, որ ինչ անեմ.....
Հարցնում եք` ինչու չեմ գրում.....
Գրեմ` ինչ անեմ, երբ ուրացման չափը մեր պստլիկ հայրենիքի քարտեզային մասշտաբը մի քանի անգամ գերազանցել է :
Ուրացման վիրուսը ոմանց կերել է` ծաղկուն պարտեզից վերածելով անապատի մի օազիսի, որին երազում, բայց չեմ տեսնում, որովհետև անապատ-օազիս հասկացություններն իրար խժռում-լափում են, իրար տանել չեն կարողանում:
Նույն դեմքի մեջ հանդիպել են հոգատար մայրն ու փողոցի պոռնիկը...
....ես էդ երկուսի կռիվն եմ նայում ու լռությունս դառնում է խոսուն, չասածս բառը` հազար նախադասություն, տառապանքս` անապատին հակադրվող խորություն:
....գրեմ, որ ինչ անեմ, երբ լռությունս ամենքիդ հոգուն ու խղճին իր շշուկով պատմում է գարնանը պատահած մի ավերի մասին:
Հիմա էլ լույսը բացվում է: Չգիտեմ` հոգատար մոր ժպիտ է, թե գործից վերադարձողի մայրամուտ:
Նույն դեմքի մեջ հանդիպել են հոգատար մայրն ու փողոցի պոռնիկը...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet