«Ժողովուրդ» թերթը-ը գրում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված անձանց օրերս թույլատրել են առաջին անգամ տեսակցել իրենց հարազատների հետ։ Ըստ Էության, նշված խմբի անդամները, որոնք շուրջ 8 ամիս Է՝ կալանավորված են, մինչ այս հնարավորություն չեն ունեցել տեսնել իրենց հարազատներին։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա մեկ ամսում այս գործով անցնող անձանցից մի քանիսի մասով հնարավոր Է՝ մաս անջատվի և ուղարկվի դատարան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։