pastinfo.am-ը գրում է, որ «Նորք-Մարաշ» Բժշկական կենտրոնը դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել իր՝ արդեն նախկին հիվանդներիցմեկին վճարել տարիներ առաջ կատարված սրտի վիրահատության գումարը:
Բանն այն է, որ 2009թ. կատարված վիրահատության և լրացուցիչ բուժծառայությունների արժեքը կազմել է 2.100.000 ՀՀ դրամ: Հիվանդանոցն ու հիվանդը կնքել են համապատասխան պայմանագիր, սակայն վիրահատությունից որոշ ժամանակ անց հիվանդը հայտարարել է, որ գումար չունի և չի կարող վճարել:
Փոխադարձ համաձայնությամբ որոշվել է հիվանդին հնարավորություն տալ գումարը մարել աստիճանաբար, բայց դարձյալ մի քանի վճարումից հետո հիվանդը հայտնել է, որ թոշակառու է, ոչ' աշխատանք ունի, ո'չ էլ վճարելու գումար:
Այսպիսով, ամբողջ գումարից վճարելով 820.000 դրամը և պարտք մնալով ևս 1.280.000 դրամ՝ հիվանդը դադարել է մարել պարտքը:
Հիվանդանոցի ղեկավարությունը դիմել է դատարան` պարտքը բռնագանձելու պահանջով: Դատարանն էլ բավարարել է հայցը` պարտավորեցնելով հիվանդին վճարել ոչ միայն պարտք գումարը, այլև՝ հայցվորի պահանջած դատական ծախսերի դիմաց ևս 26.800 դրամ։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում