▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից աղանդավորների մասին

Ահագին ժամանակ ոտի տակ չէին ընկնում բեսերը, կամ ես չէի նկատում… Երեկ էլի դռան թակոց լսվեց… Ես արդեն թակոցից հասկանում եմ` ով է դռան հետեւում կանգնածը` 8 հատը 600 դրամով զուգարանի թուղթ ծախո՞ղ , <<էս շենքում կարող ա՞ իմանաք ով ա վարձով տուն տալիս>> հարցնո՞ղ, շիշ ընդունո՞ղ, թե՞ մանկուց հոգիս մեղքերից մաքրելու երազանքով ապրած ագառկա… Եթե նկատել եք, կա մի չհիմնավորված օրինաչափություն. իսկական, իրեն հարգող, հոգեորսության բոլոր ստանդարտներին համապատասխանող անձը երբեք դռան զանգը չի տալիս, ինքը դուռն է ջարդում (ինչը չես ասի, օրինակ, ինտերնետ պրովայդեր առաջարկողների մասին)… Դուռը բացեցի ու դիմացս հառնեցին երկու մեգամուտանտ` մեկը կին` մինչեւ առաջին հարկ հասնող <<հայեցի>> շրջազգեստով, ոչ այնքան հայեցի բոթասներով ու <<ներիր մայրիկ, դռուժբեն քոռ էր>> սանրվածքով, մյուսը <<Սադախլու-98>> մակնիշի դուբլկոնկով, բրդից փափախով ու <<մի ծեծեք  ինձ թաց տռուսիկով>> դեմքի արտահայտությամբ երիտասարդ… Սրանց<<սերվիսը>>, փաստորեն, ահագին առաջ է գնացել, հիմա գալիս են երկու տարբեր սեռերի հոգեորսներ ու իրենց հանձնարարված տեքստերն ասում են մեկը մյուսի հետեւից այնքան ներդաշնակ, ինչպես ոչ մի դուետ աշխարհում… Ինձ թվաց առաջվա գրքույկներին փոխարինած կլինի նորագույն տեխնիկան, կարծեցի նրանք արդեն I Pad ով են հոգիս որսալու, բայց չէ… դա երեւի հաջորդ տարի… Միանվագ հնչեցրած <<կարելի՞ է ներս գալ>> հարցին բացասական պատասխան ստանալով` նրանք չշտապեցին հեռանալ, որովհետեւ իրենց կոմերսանտ հայրերից հրաման ունեն… Էս անգամվա սրանց այյցը մի տեսակ ինտերվյու էր հիշեցնում…Երիտասարդը ժուռնալիստական հարցեր էր հնչեցնում (ինձ թվաց հեսա կհարցնի` ինչպիսի՞նն եք Դուք խոհանոցում կամ ինչպե՞ս է վերաբերվում Ձեր կինը Ձեր աշխատանքին), իսկ կույս, բայց անհավանական սեքսուալ երեւակայություն ունեցող դինոզավրի կերպարանքով աղջնակը անհանգիստ շարժումներ էր անում, կարծում եմ, կրիտիկական օրերն էին սկսել (ես մինչ այդ չգիտեի, որ դաշտանը հասու է նաեւ հոգեորսուհիներին, ես իրենց մի քիչ այլ կերպ էի պատկերացնում)… Մի խոսքով,մոտավորապես տասնհինգ րոպե տեւած խոսակցությունից պարզ դարձավ ընդամենն այն, որ Նոր տարի նշում են անհավատներն ու նրանք, ովքեր հեռացել են փրկության ուղուց… Այսքանն ինձ <<բացատրելով>>` դաշտանային ցիկլի երկրորդ օրում գտնվող աղջնակն ու նրա երկար թեւիկներով զուգընկերը հեռացան, երեւի գնացին իրենց ՍՊԸ, իրենց <<անհատ ձեռներեց>> ղեկավարին զեկուցեցին որսի արդյունքները, հետո աղջիկը գնաց իր էքստրավագանդ սեռական ցանկությունները համակարգչի առաջ ապուշ քոմենթներ գրելու տեսքով իրականացնելու, իսկ տղան` աղջկա մասին հավանականները` ավանդական ձեռնաշարժության միջոցով… Ու քանի-քանի էսպիսի զույգեր են դեռ թակելու մեր դռները, ու կա՞ արդյոք լուծում էս խնդրին… Որ եկեղեցին միշտ հզոր պետական, նույնիսկ քաղաքական նշանակություն է ունեցել, դա նորմալ է, ավելին, լավ է… Բայց կարծում եմ, որ սրանց ու սրանց նմանների օրեցօր, ժամ առ ժամ բազմանալու մեջ մեծ է նաեւ եկեղեցու մեղավորությունը… Կաթողիկոսի ինստիտուտն արժեզրկվել է Ալեն Դելոններ ընդունելու արդյունքում: Ընդհանրապես, ինչի՞ պիտի կաթողիկոսն ընդունի Ալեն Դելոնին… Պատկերացնում ե՞ք, մեր դերասաններից մեկը գնա Իտալիա, ու իրեն ընդունի Հռոմի պապը… Հեռու չգնանք, թեկուզ Ռուսաստանը… Մոսկվայում անընդհանտ հայկական կինոփառատոններ, թատերական միջոցառումներ, համերգներ ու Հայաստանի օրեր են անցկացվում, էսքան ժամանակ տեսել ե՞ք, որ իրենց կաթողիկոսը մերոնցից որեւէ մեկին ընդունի… Չի ընդունի… ու ճիշտ էլ կանի…

Ալեն Դելոնն էլ, հաստատ, չի հասկացել, թե ինչու իրեն կաթողիկոսն ընդունեց… Ու նորմալ է, որ չի հասկացել… ո՞վ կհասկանար…

 

Հ.Գ. Խորհուրդ հոգեորս աղջնակին. կանացի կրիտիկական օրերին սեքսով զբաղվելն էդքան էլ հաճելի բան չի…

 

Գրող Էդգար Կոստանդյանի բլոգից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին