Նորաձևության մասնագիտությունների եռյակում 2013թ-ին հայտնվել են լուսանկարչի, DJ-ի և Fashion Bloger-ների մասնագիտությունները: Եթե առաջին երկուսը մեր երկրում արդեն տարածում ունեն, ապա նորաձևության բլոգերները նոր են սկսում իրենց գործունեությունը: Նորաձևության բլոգերներն արդեն մեծ հեղինակություն ունեն նորաձևության աշխարհում, նրանք երիտասարդ են, գեղեցիկ, ինքնավստահ, ունեն կյանքի հետ կապված մեծ նպատակներ և իհարկե ունեն ոճի յուրահատուկ զգացողություն: Հայաստաում այս ոլորտը նոր է զարգանում, բայց մենք էլ ունենք նորաձև և գեղեցիկ հայուհիներ, ովքեր արդեն հայտնի են Fashion Bloger-ների շրջանում և նրանց մասին կարելի է կարդալ նորաձևության մասին տարբեր կայքերում: Այսօր Ձեզ կներկայացնենք երկու գեղեիկ և ոճային հայուհիների:
Լուսինե.. 28 տարեկան է: Ունի տիպիկ հայկական դիմագծեր ու արտակարգ գեղեցիկ հայացք: Մասնագիտությամբ մարքեթոլոգ է և հմտորեն զբաղվում է իր բլոգի մարքեթինգով, նրա հիմնական աշխատանքը կապված է իր բլոգի հետ: Աղջիկը շատ լուրջ է վերաբերվում բլոգերի աշխատանքին և հաճախ է թարմացնում այն: Լուսինեն համագործակցել է մի շարք բրենդային ընկերությունների հետ:Բլոգում պատմում է իր ոճի,ճանապարհորդությունների և կյանքի մասին: Հիանալ կարելի է այս աղջկա աշխատասիրության և նպատակասլացության համար: Պետք է նշել, որ չնայած ոչ շատ բարձր հասակին, գիտի ինչպես ընտրել իր կառուցվածքին համապատասխան հագուստ:
Գայանե..24 տարեկան է: Գեղեցիկ աղջիկ է, ունի մոդելային կառուցվածք և նուրբ դիմագծեր: Չնայած աղջկա համար բլոգը միայն հոբբի է և նա այն թարմացնում է ոչ այդքան հաճախ, բայց վառ արտաքինի շնորհիվ կարողացել է հասնել հաջողության և համագործակցել մի շարք բրենդների հետ: Կենսուրախ և արտիստիկ աղջիկ է: Սիրում է գրքեր կարդալ և գրում է դրանց մասին բլոգում: Հիմնական աշխատանքը կապված չէ բլոգի հետ: Բլոգում ստեղծում է ջերմ,մտերմիկ մթնոլորտ: Նրա գրառումներից կարելի է վարակվել լավատեսությամբ և ինքնավստահությամբ: Ոճի առումով, չի սահմանափակում իրեն, ինչը թույլ է տալիս նաև կառուցվածքը:
Աղբյուր` fashion-erevan.livejournal.com
Լուսինեի և Գայանեի լուսանկարները` ստորև` ֆոտոշարքում
72157639983366353