Ըստ Asekose.am-ի հավաստի աղբյուրների` Հռիփսիմե Հակոբյանն ու Արամեն նկարահանում են տեսահոլովակ`արդեն ստեղծված դուետի հիման վրա:
Լուրը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու համար լուրի իսկությունը, սակայն վերջինս չցանկացավ որևէ հստակ պատասխան տալ. «Թող հաստատեն նրանք, ովքեր որ տարածել են լուրերը, բայց առաջիկայում նորություններ սպասվում են, այդ ժամանակ կխոսեմ, իսկ այս պահին ոչ հաստատում, ոչ էլ հերքում եմ լուրը»:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ, ով հաստատեց լուրի իսկությունը.
«Այո կա զուգերգ, որի հիման վրա նրանք տեսահոլովակ են նկարահանում: Զուգերգը պատվիրվել է կոնկրետ իրադարձության համար, և հիմա նկարահանվում է դրա տեսահոլովակը: Երկու արտիստներն էլ կարծում են, որ այդ երգը կարևոր տեղ կզբաղեցնի իրենց երգացանկում, քանի որ այն շատ գեղեցիկ աշխատանք է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է»:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան