Femen միջազգային ֆեմինիստական շարժման ակտիվիստուհիները նոր սկանդալային ակցիա են անցկացրել: Այս անգամ հերթական աղմուկի համար նրանք ընտրել էին Վատիկանը, մասնավորապես` կաթոլիկ աշխարհի սրբության սրբոց՝ Սբ Պետրոսի հրապարակը:
Կիսամերկ աղջիկները իրենց, մեղմ ասած, ոչ այդքան պարկեշտ բնույթի գործողությունների համար խաչ են կիրառել, ապա կարգախոսներ վանկարկելով` դատապարտել Հռոմի պապին ու կրոնը: Ինչպես և սպասել էր, ակցիան ընդհատել է ոստիկանությունը՝ տանելով սկանդալային աղջիկներին: