▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Կյանքի գյուղապետի տեսանյութը, որում ՀՀԿ-ական Ավշարի Արայիկի թիկնապահները բռնություն են կիրառում ցուցարարների նկատմամբ

 

Նոր Կյանք համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ճանապարհ փակած ցուցարարների նկատմամբ ապրիլի 26-ին բռնություն է կիրառվել ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եւ թիկնապահների կողմից։

«Սա խոստացված տեսանյութը, իսկ ավելի մանրամասն նյութեր և վկայություններ կարող եմ ներկայացնել, եթե այս դրվագով քրեական գործ հարուցվի»,-տեսանյութին կից գրել է Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետն իր ելույթում նշել էր. «Երկու օր առաջ, երբ Ոսկետափ գյուղի մի կին իր նախաձեռնությամբ մասնակցում էր այս համաժողովրդական շարժմանը, ով փոքր խանութ ունի, իմացել են, որ գալիս է ու հարկային մարմինները մտնում են նրա խանութ և ՀԴՄ-ի պատրվակով տուգանում են»:

Այս հայտարարության հետ կապված Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է, որ 2018թ. ընթացքում Ոսկետափ գյուղում կոմիտեն ոչ մի հսկողական միջոցառում չի իրականացրել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին