ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Կառավարության ծրագիրը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը վերաբերում էր առողջապահության ոլորտին՝ մասնավորապես բժշկական ապահովագրության մեխանիզմների կիրառման շրջանակներին:
«Նախորդ Կառավարությունը թույլ էր տվել այսպիսի մի սխալ. իրավական ակտով Կառավարության որոշմամբ ամրագրված էր պետական ծառայողի համար պարտադիր ապահովագության սահմանումը մինչդեռ ևս մեկ այլ իրավական ակտով չէր տրամադրվում և մինչ այժմ չի տրամադրվում պարտադիր առողջապահական ապահովագրություն մի շարք պետական ու հանրային ծառայողների համար: Ի՞նչ միջոցներ են ներդրվելու, որպեսզի մեխանիզմները կատարելագործվեն, մատչելիությունը ոչ թե իղձ ու երազանք լինի հանրության համար, այլ դառնա իրականություն»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց.
«Իրոք, մեզ համար առաջնային քննարկման առարկաներից մեկն առողջապահության ոլորտն է, որը ունի բազմաթիվ բացթողումներ: Ապահովագրության մասով Կառավարության մոտեցումները փոխվել են: Ես տվել եմ հանձնարարական. նոր Կառվարության առաջին խնդիրը լինելու է առողջապահության և կրթության ոլորտում առկա թերությունների վերհանումը և ավելի արդյունավետ ծրագրերի մշակումը»:
Աժ աշխատանքներին կարող եք ուղիղ միացմամբ հետևել այստեղ: