«beIN SPORTS» հեռուստաընկերությունը նոր ֆիլմ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ֆիլմում Հենրիխը վարժ ֆրանսերեն է խոսում: Հիշեցնենք, որ Մխիթարյանների ընտանիքը 7 տարի ապրել է Ֆրանսիայում, որտեղ Հենրիխի հայրը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
Հոր անժամանակ մահից հետո` Հենրիխ Մխիթարյանը` մոր և քրոջ հետ վերադարձել է Հայաստան: