«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ի հայտարությունը աղկմակահրույց Կոնչիտա Վուրստի վերաբերյալ մինչ օրս շարունակվում է նոր ընթացքներ ստանալ:
Այս անգամ հումորիստ-երգչին անդրադարձել է բլոգերներից մեկն` գրելով.
«Արամի երկրպագուները նրա պահվածքը բացատրում են «խոսքի ազատության» ինչպես նաև ի սկզբանե Արամի` հումորիստ լինելու հանգամանքով. սակայն դա միևնույն է ոչինչ չի նշանակում: Կարծես` հումորիստ լինելը որևէ կերպ արդարացնում է նրա մոլեռանդությունը»:
Այնուհետև բլոգերն անդրադարձել է Արամ MP3-ի տեղադրած նոր լուսանկարին.
«Երեկ Արամ MP3-ն իր հումորային կողմը փորձության ենթարկելով` կրկին ձախողվել է:
Արամը MP3-ը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր, որ եթե իրեն ֆիլմում նկարահանվելու առաջարկ արվեր, ապա կցանկանար բացասական կերպար մարմնավորել: Այնուհետև տեղադրել էր իր նոր լուսանկարը, որտեղ հանդես է գալիս Հիտլերի կերպարով: Սակայն տեսնելով ֆեյսբուքյան օգտատերի դժգոհությունները րոպեներ անց նախըտրել էր ջնջել լուսանկարը:
Շատերն իրենց զայրույթն ու զարմանքն էին արտահայտել` ասելով, որ հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտությունների վերաբերյալ սկանդալից հետո, Արամը նման անճաշակ վարք է դրսևորել` կրկին դժգոհություն առաջացնելով իր երկրպագուների մի մասի մոտ:
Իսկ երկրպագուներից մեկը նույնիսկ Արամին հետևյալ հարցն էր ուղղել. «Ի՞նչ կզգայիր, եթե Եվրատեսիլի մասնակիցներից մեկը տեղադրեր լուսանկար, որում մարմնավորեր Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկին` Թալեաթ փաշային»:
Այո, Արամ MP3-ն անմիջապես հեռացրեց լուսանկարը: Այն, սակայն, մտահոգության զգացողություն է առաջացրել անգամ նրա ամենահավատարիմ երկրպագուների շրջանում:
Իսկապե՞ս, Արամ: Հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտությունների համար քննադատության ենթարկվելուց հետո, սա՞ է ամենը, ինչ կարող էիր մտածել: Բառերն անգամ չեն կարող արտահայտել` որքան հիմար քայլ էր դա»: