▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր երգ Լայանայից` Ինչու սիրեցի...

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Սիրված երգչուհի Լայանան ներկայացնում է նոր տեսահոլովակ:
“Ինչու սիրեցի” քնարական երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, գործիքավորումը կատարել է Մուշեղ Մայիլյանը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է, որի հետ Լայանան համագործակցել է նաեւ իր “Սիրում եմ քեզ” երգի տեսահոլովակը նկարահանելիս:
Հիշեցնենք, որ Լայանա, ինչպես բուռն սկսել է 2013-ը, այնպես էլ եզրափակել էր 2012-ը. Լայանան արդեն 10 տարի KOHAR երաժշտական խմբի մեներգչուհիներից է, որի հետ անցյալ տարեվերջին համերգներով ելույթ է ունեցել Ուրուգվայում, Արգենտինայում ու Բրազիլիայում:
Լայանա տարբեր առիթներով ասել է, որ իրեն որպես երգչուհի ձեւավորել է KOHAR -ը, եւ շոու-բիզնեսում ծավալած իր գործունեությունը երբեք չի խանգարի այդ հրաշալի երաժշտախմբի կազմում հանդես գալուն:


Դե ինչ, վայելենք ու գնահատենք Լայանայի նոր երգը` Ինչու սիրեցի...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին