«Նման տականքները շահարկում են Վարդան Ղուկասյանի անունը, վիրավորում են դատավորին»․ աջակից
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի աջակիցներից Սևակը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խորհուրդ է տալիս Վարդան Ղուկասյանի անունը չօգտագործել՝ անհատական շահերից ելնելով․ « Զբաղվեք ձեր գործերով և զերծ մնացեք ապատեղեկատվությունից։ Ովքեր փորձեն խեղաթյուրել իրականությունը կամ հանդես գալ Վարդան Ղուկասյանի անունից, շատ վատ հետևանքների առաջ կկանգնեն իրավական առումով։ Մենք տեսնում ենք բոլորին…»։