Նորվեգական Սյոգնե քաղաքում Svea Fyrverkerier ընկերության կազմակերպած գունագեղ շոուն շրջանցել է Գինեսի նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Դուբայի ամանորյա հրավառությունը:
Հրավառությունը նվիրված է եղել Նորվեգիայի Սահմանադրության 200-ամյակին: Շոուն 20 րոպե է տեւել, որի ընթացքում 540.382 հրթիռ են արձակել երկինք: Հիմնական գույներն են եղել կարմիրը, կապույտը եւ սպիտակը (նորվեգական դրոշի գույները): Ըստ The Local-ի, Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները նորվեգական հրավառությանը համաշխարհային նոր ռեկորդի կարգավիճակ են շնորհել:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր Դուբայում, ամանորյա տոնի ժամանակ: Այդ ժամանակ 6 րոպեի ընթացքում գիշերային երկինք 479.651 հրթիռ է արձակվել:
Նորվեգական քաղաքներից մեկում Նորվեգիայի Սահմանադրության 200-ամյակին նվիրված Svea Fyrverkerier ընկերության կազմակերպած գունագեղ շոուն գերազանցել է Դուբայի ամանորյա հրավառությանը, որը գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում:
Շոուն 20 րոպե է տեւել, որի ընթացքում 540.382 հրթիռ են արձակել երկինք: Հիմնական գույներն են եղել կարմիրը, կապույտը եւ սպիտակը (նորվեգական դրոշի գույները):