▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ». Սեյրան Օհանյանը՝ «դիմադրության ճակատի» մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային դիմադրության ճակատ նախապատրաստողների շրջանակում մեծ հույսեր ունեն, որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հնարավոր է գալիք շաբաթ մասնակցի Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզում նախապատրաստելու հավաքին։

Տեղեկություններ կան, որ նրան օրերս զանգել է դիմադրության ճակատի կազմակերպիչներից մեկը եւ հայտնել Սեֆիլյանի առաջարկի մասին։ Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ երկրում չէ, կվերադառնա մոտ մեկ շաբաթից։ Նա ասել է, որ նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ, կվերադառնա՝ կզրուցեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին