▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման անտարբերություն մանուկներին մատակարարվող սննդամթերքի նկատմա՞ մբ. ուղղակի անհավատալի է

Ավելի քան 3 տարի տարբեր առիթներով հանդիպել եմ լրագրողների հետ: Հաճախ են եղել մտահոգիչ թեմաներ, բայց այսօրվա հանդիպումը, համենայն դեպս ինձ համար, էականորեն տարբերվում էր մյուսներից: Էմոցիոնալ ֆոնը լրիվ այլ էր, լրագրողների մոտ նկատեցի այն նույն անհանգստությունը, ինչ որ կար ինձ մոտ, և դժվար կայացրած որոշումս ի վերջո արդարացվեց: Անգամ ասուլիսից հետո չէի կարողանում հավասարակշռել հակասական զգացմունքներս, բայց այս ստեղծագործության շնորհիվ հաջողվեց:
Բազմաթիվ պրոբլեմներ էի նկատել, բայց նման անտարբերություն մանուկներին մատակարարվող սննդամթերքի նկատմա՞ մբ. ուղղակի անհավատալի է:
Կգա՞ արդյոք մի օր, երբ մեր որոշ չինովնիկներ կգիտակցեն, որ կան ավելի բարձր արժեքներ, քան իրենց պաշտոնն է, կգիտակցեն, որ կան անձինք, ովքեր ավելի շատ ունեն պաշտպանության կարիք, քան իրենց աթոռը:
Ովքեր էմոցիոնալ ֆոնի առումով ինձ հետ նույն կարգավիճակում են, խորհուրդ եմ տալիս այս հրաշալի ստեղծագործությունը` օգնում է:
Աստված պահապան բոլոր բալիկներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին