Այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նախագահը շրջել է կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում:
Կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը նախագահի ուշադրությունը հրավիրել է մասնաշենքերի ճանապարհային հատվածի վրա:
Այն աստիճանները, որոնցով ամեն օր երեխաներն են գնում դպրոց, գալիս, վերեւի հենապատերից քարեր են ընկնում ներքեւ ու կարող են նաեւ երեխաների վրա ընկնել:
Նախագահը, տեսնելով դուրս եկած քարերը, լրագրողներին ասել է. «Նկարեք, ուղարկեք քաղաքապետարան, ասեք՝ նվեր է իմ կողմից»: