«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները, կարծես թե, մնաս բարով են ասել քաղաքականությանը: Խորհրդարանի ընտրություններում ՀՎԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կանխատեսման չիրականացումից հետո ՀՎԿ-ի անդամները իրենց գործունեությունը այլ ոլորտներում շարունակեցին: ՀՎԿ-ի երկու փոխնախագահները նշանակվեցին ռեկտորներ. Հեղինե Բիշարյանը՝ Եվրոպական ակադեմիայի, Մհեր Շահգելդյանը՝ ՀԱՊԿ-ի և Եվրազէս ակադեմիայի: ՀՎԿ-ի մյուս փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն է: «Հենց ինչ-որ բան որոշենք, հայտարարությամբ կտեղեկացնենք»,- ասաց կուսակցականներից մեկը՝ նկատի ունենալով աշնանը քաղաքական՝ իրենց հավանական ակտիվությունը»,- ասաց մամլո խոսնակը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: