▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն ուզում էր, որ Ռոբը դատվի, էն էլ` է՛ն–է՛ն–է՛ն Աննա Դանիբեկյանը չթողեց. Ա՛յ–ա՛յ–ա՛յ, կակ ծիբե նի ստիդնը, Աննուշկա»

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն ուզում էր, որ Ռոբը դատվի, էն էլ` է՛ն–է՛ն–է՛ն Աննա Դանիբեկյանը չթողեց։
Ա՛յ–ա՛յ–ա՛յ, կակ ծիբե նի ստիդնը, Աննուշկա»։
Նշենք, որ քիչ առաջ ԲԴԽ-ն դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին