▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլին ընդունել են այն մարդիկ, որոնք իրենց տները հանձնել ու ստացել են փոխհատուցում»

168.am-ի հետ զրույցում Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանն ասել է, որ Փաշինյանի` Տավուշ այցի ժամանակ կադրեր նկարելու համար մի քանի հոգու են տարել, որ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին, և հիմնականում այն մարդիկ են եղել, որոնք փոխհատուցում են վերցրել Նիկոլ Փաշինյանից, որպեսզի իրենց տները հանձնելու համար չբողոքեն։

«Բերքաբերում թե ինչ է խոստացել բնակիչներին, տեղեկություններ չունեմ, որքան փորձեցի ճշտել՝ չստացվեց։

Իսկ Կիրանցում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ընդամենը «փոխհատուցումից» օգտված գոհ մարդիկ։

Կիրանցում Նիկոլ Փաշինյանը բնակիչներին խոստացել է, որ լինելու է շատ ապահով, առևտուր են անելու, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ, ամեն ինչ նորմալ է լինելու։

Թող մարդիկ չմտածեն, թե Նիկոլ Փաշինյանին լավ են դիմավորել, հատկապես Կիրանցում ու Աճարկուտ գյուղում մարդիկ չեն ուզեցել, որ նա գյուղ մտնի։ Նրա հետ եղել են անտառտնտեսության աշխատակիցները և ոստիկաններ՝ քաղաքացիական հագուստով, գյուղից մի երկու պետական աշխատող և վերջ»,- նշել է Կարեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Կիրանցի այն բնակիչները, որոնք կարծում են, որ իրենց տունը, հողը բռնազավթել ու տվել են թշնամուն, դեմ են եղել Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձել է մոտենալ այդ մարդկանց, նրանք չեն ընդունել, թողել հեռացել են։ Չեն մնացել այդ տարածքում, որպեսզի թեկուզ վատով՝ Նիկոլ Փաշինյանի հետ չառնչվեն։ Կրկնում եմ՝ Նիկոլին ընդունել ու հավատում են այն մարդիկ, որոնք իրենց տունը թողել են Ադրբեջանին ու Նիկոլ Փաշինյանից ստացել են փոխհատուցում։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փողով լռեցնում է մարդկանց։

Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, չգիտես՝ ինչու, մարզային ոստիկանները սկսել են ինձ փնտրել, հավանաբար, որ թույլ չտան` գնամ-մոտենամ իրեն, բայց այդ օրը ես Երևանում էի։ Կհավատա՞ք, նույնիսկ հարևանների գոմերն են ստուգել, հետո եկել տունը շրջափակել, կանգնել են, որ հանկարծ չմոտենամ Նիկոլին ու մի քանի հարցե չտամ»,- հավելել է Կարեն Ղազարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին