Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում հայտնված մի շարք ձայնագրություններից անգամ պարզ է դառնում, որ Մարտի 1-ի հիմնական դերակատարները եղել են Արզումանյան Ալիկը ու Նիկոլ Փաշինյանը։ Ալիկին Սերժը դեռ 2017 թվականին նշանակեց Դանիայում դեսպան, որը կարելի է դիտարկել` միմիայն որպես ինչ-ինչ մատուցած ծառայության համար պարգև, իսկ դե Նիկոլին էլ, 2018 թվականին արտասանելով հայտնի «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտնի խոսքերը, որը քաղաքական իմաստով փաստացի կոչ էր բոլորին` այսուհետ որպես գերագույն սակրալ իշխանություն ճանաչել Նիկոլին, փաստացի սկուտեղի վրա հանձնեց իշխանությունը։ Տենաս Մարտի 1-ի առավոտվանից իր առանձնատանը փաստացի մեկուսացած Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հասկացավ, թե ումով ու ոնց սարքեցին Մարտի 1-ը, փաստացի մի անգամից լուծելով իր շարժման ու իր հարցերը...»: |
««Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» խոսքերով Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա հանձնեց իշխանությունը». Արգիշտի Կիվիրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet