▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը եզակի մարդկանցից է, ով իր սկզբունքային դիրքորոշումը չզիջեց ոչ իշխանությանը ոչ ընդդիմությանը

 

Վերջերս հաճախ հանդիպում եմ մի երևույթի, երբ ՀԱԿ-ի երիտասարդները թողնելով իրենց հիմնական գործառույթը, այն է իշխանություններին քննադատելը, զբաղվում են Նիկոլ Փաշինյանին քննադատելով: Չգիտես թե ինչու ՀԱԿ-ին ուղղված քիչ թե շատ ինքնաքննադատություն ունենալու կոչերը արտահայտվեցին, երբ կռիվը պրծավ: Ու չգիտես թե ինչու միայն Նիկոլի ուղղությամբ: Այդ ինքնաքննադատությունը հրապարակային տեղ չգտավ, երբ 2008 թվականին ափսեի վրա դրված իշխանությունը չվերցվեց, երբ երկխոսություն սկսվեց իշխանության հետ և ձախողվեց, երբ նախկին քննադատվող ուժի հետ քաղաքական տանգոյի մեջ մտան և որոշումներ էին կայացվում ով է գծի մեջ, ով՝ ոչ, երբ նախագահական ընտրություններին եկան հասան առանց թեկնածու: Այդտեղ ամեն ինչ նորմալ էր և ճիշտ, հա?: Հարցս և գրառումս հռետորիկ է, մի շտապեք պատասխանել և ամպագոռգոռ բառեր ասել: Վերջացրեք այս վհուկների որսը, Նիկոլը եզակի մարդկանցից է, ով իր սկզբունքային դիրքորոշումը չզիջեց ոչ իշխանությանը ոչ ընդդիմությանը: Մարտի 1-ի ցավի և արյան մեջ քաղաքացիական հասարակության ծնունդն ու Նիկոլն այն երկու բանն է , որ ձեր «ամենագետ» քաղաքականության և ակադեմիական գիտելիքների հետևանքում մնաց մեզ՝ ընդդիմությանը ձայն տվող ՀՀ քաղաքացիներին:

 


Ալեն Սիմոնյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին