Պարզվում է, որ հակառակ Սոչիի քաղաքապետի պնդումներին, որ քաղաքում հոմոսեքսուալիստներ չեն ապրում, քաղաքի օլիմպիական խաղերի տարածքում գործում են մի քանի գեյ-ակումբներ, որոնցից ամենահայտնին «Մայակ»-ն է: Այն ողջ օրը լի է ինչպես միասեռ սիրո տեղական կողմնակիցներով, այնպես էլ Օլիմպիադայի հետաքրքրասեր հյուրերով:
Ակումբում այցելուներին զվարճացնում են տրավեստի-շոուով, որի հիմնական մեխն են ռուսական շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչների՝ Ալլա Պուգաչովայի, Անի Լորակի, Բորիս Մոիսեևի և այլոց կրկնօրինակումները: Սակայն հյուրերին ամենից շատ զվարճալի է Նիկոլայ Բասկովի և Նատալիի «Նիկոլայ» անվանումով կոմպոզիցիան:
Բասկովը թեթև է վերաբերվում այն բանին, որ իր կերպարն օգտագործում են գեյ-ակումբում, միայն նշում է, որ տարակուսում է, թե որքանով է տեղին նման կարգի ակումբների գործունեությունը միջազգային կարգի նման Օլիմպիադայի տարածքում: